Մայրենի

Առաջադրանքներ դասարանում և տանը

Ա. Լինդգենի Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Ուշադիր կարդա՛:

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարցնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ  լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ  շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց  ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն  ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր  ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—Ամբողջ————

—թռչել—————
—կդարցնե՞ն———

—երբեք————————————————

2.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ սովորական-անսովոր

բ/փոքրիկ-մեծ

գ/ սիրունիկ-տգեղ
դ/տխուր-ուրախ

  1. Ձեռք մեկնել  դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով`

ա/ավարիավթար
բ/աֆիցերսպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլաղբ

  1. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
    Քաղաքներ, աստղեր, մեծեր, մարդիկ
  2. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը՝  քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, աստվածն էլ քեզ կօգնի:

/Աստված, ճշմարտությունը, /

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
    Արևածաղիկ
  2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
    Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;
  3.  Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ էր, որը կարողանում էր թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմեր։
  4. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
  5. Հաջորդ օրը Մանչուկը սովորականի պես դպրոցից տուն էր վերադառնում, երբ տան շեմին դեռ չմոտեցած լսեց մի շատ տարօրինակ, բայց հաճելի  ձայն, դա իր նոր շնիկի հաչոցն էր՝ իր ծնողների կողմից պատրաստած անակնկալը։

 

Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան,առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 6Տիգրան_Մեծ_և_Միհրդատ_Եվպատոր

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

 

Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները:

Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդը Ք․ա 71թ․ Հռոմի դեմ մղված պատերազմում պարտություն կրեց և փախավ Հայաստան՝ կորցնելով Պոնտոսը։ Նա Տիգրան Մեծի դաշնակիցն էր և բարեկամը։ Հռոմեացի զորավար Լուկուլլոսը Տիգրան Մեծից պահանջեց հանջնել Միհրդատին և մերժվեց։ Սա դարձավ պատերզմի առիթ։

Համեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Ք․ա 69թ, հոկտեմբերին Հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ Տիգրանակերտի մոտ ճակատամարտեց և հաջողության հասավ։

Իսկ Ք․ա 68 թ․ Արածանիի ճակատամարտում հայերը ջախջախեցին Հռոմեական բանակը և դուրս քշեցին թշնամուն Հայաստանից։ Բացի այդ Միհրդատը ազատագրեց Պոնթոսը։

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Ք․ա․ 66թ, Հռոմեացի զորավար Պոմպեոսը դաշինք կնքեց Պարթևների հետ  պայմանով։ Պարթևները հարձակվեցին Հայաստանի վրա և ջախջախվեցին։ Սակայն Պոմպեոսը գրավեց Պոնթոսը։ Կորցնելով դաշնակից Պոնտոսին մնալով մենակ՝ Տիգրան Մեծը ստորագրեց Արտաշատի հաշտության պայմանագիրը։

Բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ։ Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած՝ ամբողջ աշխարհի։

Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 5

Location_of_Tigranocerta_within_the_Kingdom_Armenia-hy

Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:

Ք․ա 95-70թթ Տիգրան Մեծը ստեղծեց հզոր աշխարհակալություն, որը 10 անգամ ավելի մեծ էր, քան Մեծ Հյքի թագավորության տարածքը։ Ձգվում էր Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և հնդկական օվկիանոս։

Նա ստեղծեց 300 հազարանոց բանակ՝ կազմված նվաճած երկրների զինվորներց և հայկական 120 հազարանոց զորքից։

Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:

Նա ստեղծեց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, որը կենտրոնական դիրք թր գրավում Հայոց հողում համեմատած նախկին Արտաշատ մայրաքաղաքի հետ, որը հյուսիսում էր։

 

Բնագիտություն

Դասարանական

1.Ինչ նյութեր են ներկակյացված այս ցուցակում՝ նշել աղ, թթու կամ հիմք:

Օրինակ՝ HCl-թթու:

H2SO4-թթու

CuSO4-աղ

Fe(OH)3-հիդրօքսիդ

H2SO3-թթու

Al(OH)3-հիդրօքսիդ

NaCl-աղ

Ca(OH)2-հիդրոքսիդ

Na2SO4-աղ

AlSO4-աղ

Fe(OH)2-հիդրօքսիդ 

AgPO5-աղ

AgCl-աղ

KOH-հիդրօքսիդ

NaOH-հիդրօքսիդ

Fe(OH)2-հիդրօքսիդ

Մայրենի

Առաջադրանք դասարանում և տանը կատարելու համար

Թեստ

Վախթանգ Անանյան. Քարակոփ կածան

Ուշադիր կարդա՛ :

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրվածմի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորինականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալիձայներինթախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

 

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
    Առաջին,բարձրացա,երբեմնի,մարդուց։
  1. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:
    միայնակ տնտեսություն վարող։

——————————————————

  1. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:   

պտուղներ-մրգեր

տխուր-անտրամադիր

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժավտոտնակ

բ/դաչաամառանոց

գ/մայկաշապիկ

դ/սումկապայուսակ

  1. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ/ շատ էժան

դ/ շատ ջրիկ

 

  1.  Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ:

Մոխիր,                                          ածուխ։

հատապտուղ———            —դեղնասաղարթ——

 

  1. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

աչք——————         —ձոր————

ահալի————         ——խորհրդավոր—————————————

  1. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

——հետքերը երևում էին———

————————————————————

 9. Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

10.  Ի՞նչը զարմացրեց որսորդին.

ա/ որսը հաջող չէր

բ/ վայրի պտուղներ գտնելը

գ/ քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

11. Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. —առվի ցամաքած հուն———

բ. —զուգահեռ ձգված թմբերի շարք——

գ. —կոտրված բահ—

դ. —օջախում մնացած մոխիր————————————

 12. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

<<ՈՒշադիր որսորդը>>

Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան .առաջադրանք 6-րդ դասարան, դաս 4

Statue_Tigranes_the_Great_01

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը:

Ներկայացնել Տիգրան Մեծի ռազմաքաղաքական քայլերը:

Տիգրան Մեծի նվաճողական ծրագիրը կապվում էր Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ըմկած տարածքների հետ: Տիգրան Մեծն ու Միհրդատ Պոնտացին Ք.ա 94թ. դաշինք են կնքում, որի համաձայն Ք.ա 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր և, որի տարածքը միացվեց Պոնտոսին:

 

Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:

Ք.ա. 93թ-Կապադովկիա

Ք.ա. 87թ. -Պարթևստան-Էկբատար

Հայոց պետությանը միացվեցին  Հայոց Միջագետք, Կորդուք, Օսրոյենեն և Միգդոնիան:

Ք.ա 84թ. Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այնուհետև Տիգրան Մեծը շարունակեց հաղթարշավը և տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան: Հայոց տիրակալի գերիշխանություն ընդունեց նաև Հրեստանը: Ք.ա 72թ. Նաբաթեայի թագավորությունն ընդունեց Հայաստանի գերիշխանությունը:

 

 

 

 

 

Պատմություն