Ամառային ճամբար

Չորեքշաբթի օրը մենք քննարկեցինք մեր ապագա անելիքները:Հինգշաբթի մենք գնացինք խեցեգործության դասարան և կավից իրեր սարքեցինք:Իսկ ուրբաթ ես դպրոց չգնացի, որովհետև հիվանդ, էի բայց ես գիտեմ, որ ուրբաթ օրը իմ ջոկատը գնացել էին շների մանկատուն հույսով եմ լավ ժամանակ են անցկացրել:

Ամառային Ճամբար

Ճամբարի առաջին օրը երկուշաբթի օրը մենք հավաքվեցինք ջոկատավարի մոտ և քննարկեցինք ճամբարի հետագա անելիքները: Իմ ջոկատավարը Հասմիկ Բաբայանն է:

Չորեքշաբթի մենք սպասում էինք լողավազան գնալուն, մինչև լողավազան գնալը մենք հեծանիվ վարեցինք  և գանացինք լողավազան:

Հինգշաբթի օրը մենք մի քիչ սպասեցինք զբաղվեցինք և հետո գնացինք խեցեգործության դասարան:Այնտեղ մեզ կավ տվեցին և մենք կավով տարբեր իրեր սարքեցինք:

Ուրբաթ օրը ես չէի գնացել դպրոց, բայց ես հույսով եմ, որ ուրբաթ նրանք լավ ժամանակ անցկացրեցին:

Երկուշաբթի մենք հավաքվեցինք և մասնակցեցինք մաթեմատիկական պատկեր նախագծին այդ նախագծում մենք պետ էր գտնեինք քառակուսի, եռանկյուն, և կլոր իրեր  և մեր ջոկատավարուհին ընկեր Հասմիկը  նկարեր մեզ այդ իրերի մոտ:

Երեքշաբթի մենք գնացինք B-4 դասարանի փոքրիկ կենդանաբանական այիգին:Այնտեղ կային շներ, բադեր, ձիեր:Մենք չհասցրեցինք գնալ նայել ձիերին, բայց ես գիտեմ, որ այնտեղ ձիեր կան:Այս նկարներում դուք կտեսնեք շներին:

Մայրենի

Մայիսի 24

Ամփոփիչ աշխատանք դասարանում

Հովհաննես Թումանյան. Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝           լրացնելով բաց թողած տառերը:
Զվ արթ

քաղցր

վերադարձել էր

իջավ

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով  բառը.

ա/ ծիծաղելով

բ/ թռչկոտելով

գ/ ճչալով

դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպք____________________                      իրադարձություն__________________

ուրախ___________________                      զվարթ_________________

վայրկյան___________________                  ակնթարթ, պահ_________________

զիլ_________________                                 ուժգին

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ իրիկնապահ-բարդ

բ/անզգույշ-ածանցավոր

գ/փոքրիկ-պարզ

դ/այնտեղ-բարդ

5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

ա/ վազեցինք-բայ

բ/ երկար- ածական

գ/ կտուց-գոյական

դ/ դեղին-գոյական

6. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից: 
ենթակա  ____մայրը__________

ստորոգյալ _____թռավ___________

7. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

8. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ծիծեռնակները ամեն տարի աշնանը գնում են, գարնանը ետ գալիս և բույն հյուսում:

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

Մայրենի

Վաճառականի խիղճը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:մինուճար-միակ

    փեշակ-արհեստ

    առավոտ-լուսաբաց

    վաղ-կանուխ

    երեկո-իրիկուն

    եղելություն-իրողություն

  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:
  3.    ՈՒզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ- Այսինքն ցանկանում է, որ մի քանի տարուց իր որդին իրեն պահի:
    Ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին-Այսինք գյուղացին վաճառականի հետ կոնկրետ գումար չի պայմանավորվում տղայի վարձատրության պահով, այլ թողնում է, որ վաճառականը ինքը որոշի իր ազնվությամբ:
  4. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • վաճառականին-Վաճառականը շատ սխալ է վարվում իր գործակատարին չվարձատրելով, քանի որ տղայի հայրը ժամանակին վստահել էր իրեն, որ ինքը որոշի՝ համարելով նրան ազնիվ մարդ: Տղան այդքան տարի աշխատել էր և բոլորը վաճառականին նախանձում էին, որ շատ լավ գործակատար ունի, սակայն նա չգնահատեց տղայի շնորքը և շատ վատ վարվեց նրա հետ:
  • գործակատարին-Գործակատարաը ազնիվ աշխատում էր  վաճառականի մոտ, և երբ հասավ այն պահը, երբ իր հայրը վատառողջ էր, և նա պետք է օգնության հասներ նրան, ցանկացավ վարձատրություն ստանալ իր ամբողջ տարիների կատարված աշխատանքի համար, սակայն մերժվեց և նա առանց ոչնչի պետք է վերադառնար իր ծնողների մոտ: Տղայի մոտ այնքան շատ էր վիրավորանքը, որ ցանկացավ, որ անխիղճ մարդուն մահացած համարի և, որ բոլորը այդպես կարծեն, որ վաճառականը մահացել է:

Պատմություն

4.Հայկական լեռնաշխարհըի լճերը, գետերը և բնակլիմայական պայմանները: Լճերը: Գետերը:

Լճեր.Սևանա լիճ, Փարվանա լիճ,Վանա լիճ, ՈՒրմիա, Ծովակ հյուսիսային:

Գետեր.Հրազդան գետ,Արաքս գետ,Եփրատ,Տիգրիս,Կուռ:

Դաշտավայրեր.Արարատյան դաշտավայր,Մուշո դաշտ,Շիրակի դաշտավայր,Երզրումի դաշտ, Ալաշկերտի դաշտ:

Բնակլիմայական պայմաններ. Հայաստանում ցածրադիր վայրերում տաք է այդտեղ  աճեցնում են միրգ, բանջարեղեն: Հայաստանում բարձրադիր վայրերում ցուրտ է աճեցնում են հացահատիկային կուլտուրաններ:Հյուսիսային հատվածները անտառապատ են հարուստ կենդանական աշխարհով: Կենդանիներց տարածված են եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը:

6. Վանի թագավորության հիմնադրումը: ՏուշպաՎանը ՝ մայրաքաղաք: Վանի թագավորության հիմնադրումը : ՏուշպաՎանը՝մայրաքաղաք:

Պատ.Ք.ա 2-րդ հազարամյակի վերջին առաջին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումները ետ մղելու և թշնամիներից  պաշտպանվելու համար հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումները միավորվեցին: Ք.ա 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց համահայկական 1-ին թագավորությունը: Տարբեր աղբյուրներում նա կոչվել է Արարատ, ՈՒրարտու, Նաիրի, Բիայմիլի: Այս պետությունը հաճախ կոչվել է վանի թագավորություն: Վանի թագավորությունը իր ծաղկաման  շրջանին հասցրերց սարդուն 1-ին թագավորը:Ք.ա 830 թ. նա Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց  Տուշպա մայրաքաղաքը, որը կառուցեց բարձր պարիսպներով հզոր աշտարակներով որպես անմատչելի ամրոց: Հետագայում քաղաքը մեծացավ պարիսպներից դուրս դեպի Վանա լիճ:

11. Տիգրան II-ի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը: Տիգրան II-ի գահակալումը: Ծոփքի վերամիավորումը: Տիգրան II Մեծի տերության ստեղծումը: Հայկական աշխարհակալության ընդլայնումը: Հայպոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայպարթևական պատերազմը: Սելևկյան պետության միացումը:

 

Պատ. Տիգրան I-ի որդի արքայազն Տիգրան 2-րդ  երիտասարդ հասակում պատանդ է վերցվել պարթևների կողմից:Արքա Տիգրան I-ի մահից հետո 45 տարեկան հասակում Տիգրան II-ը վերադարձել է Հայաստան և Ք.ա 95 թվականին Աղձնիք նահանգի անհայտ վայրում թագադրվել է: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը: Գահ բարձրանալուց անմիջապես հետո Տիգրան 2-րդ  սկսեց բարեփոխումներ անել հատկապես ռազմական բնագավառում: Առաջին հերթին նա պետք է  միավորեր Մեծ Հայքի թագավորությունը: Ք.ա 94 թ. Պարտության մատնեց Ծոփքում իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորվեց Մեծ Հայքին: Հաջորդ  քայլը պետք է Փոքր Հայքը միացներ Մեծ Հայքին: Սակայն Ք.ա 112 թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին, որտեղ իշխում էր Միհրդատ 6-րդ: Քանի որ Միհրդատ 6-րդ պայքարում էր Հռոմի դեմ Տիգրան մեծի շահերը համընկնում էին Միհրդատ 6-րդ գործունեության հետ: Ք.ա 94 թ. կնքվում է հայ պոնտական դաշինքը: Տիգրան մեծը ամուսնանում է Միհրդատ 6-րդ աղջկա հետ:

Դաշնագրի համաձայն հայ-պոնտական զորքերը Ք.ա  93 թ. նվաճեցին Կապադովկիան, որի  արքան հռոմեացիների դաշնակիցն էր:Կապադովկիան միացվեց Պոնտոսին, շարժական գույքը և գերիները մնացին հայոց թագավորությանը: Ք.ա 87թ Տիգրան Մեծը արշավեց Պարթևստանի վրա : Ջախջախեց պարթևական զորքերը, հասավ ամառային մայրաքաղաք Էգբատա և նվաճեց այն: Պարթևական արքունիքը զիջեց Տիգրան մեծին գրավված տարածքները և նրան շնորհեց Արքայից արքա տիտղոսը:

Տիգրան Մեծի հաջորդ սլաքը ուղվեց Սելևկյան պետության դեմ: Պատերազմներից ջլատված Սելևկյան պետությունը առանց պատերազմի հրավիրեց Տիգրան Մեծին իշխելու իրենց: Ք.ա 84թ մայրաքաղաք Անտիոքում  Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին, իշխեց այնտեղ 17 տարի:

Մայրենի

Առաջադրանքներ դասարանում և տանը

Ակսել Բակունց. Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փռած կաղիններ ժողովում:
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—փռած—

—երբ——
—փախչում—

—արջին—

2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ  պար են խաղում  բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

խաղալ,

3. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/լույս-խավար

բ/թաց -չոր

գ/ջահել -ահել
դ/կենդանի -անկենդան

4.Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ  բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Սիրում եմ անտառը գարնանը իր ամբողջ գեղեցկությամբ և հմայքով:

Անուշիկը իր անտառի պես խիտ մազերը չէր կարողանում սանրել:

5. Ո՞րն է ագռավի ձայն  դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

6. Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

——Երկյուղել———————————

——երկարել——————————

——որսալ——————————

——հարվածել———————————

7. Տեքստում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
—Ընկնում են, սուլում են—————————

—ոռնում են,—վարում են—————————

8. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
ա/մուգ-կանաչ
բ/արահետներով ու բացատներով հարուստ
գ/կուսական ու վայրի
դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ

9. Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:

Արջը վախենում էր վարազից, քանի որ արջը գիտեր վարազի սրածայր թրերի պես շողշողուն ժանիքի թափը:

10. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:

Պատմվածքում ինձ դուր չեկավ կենդանիների կռիվը, երբ արջը   ճեղքում էր իր խմբից ետ մնացած տկար խոզի փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան  մինչև  հոտի: Իսկ  վարազները, երբ լսեին ետ մնացած խոզի ձայնը կատաղած  վրնջում էին, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին:

Խիղճս տանջեց, երբ կարդացի այն պահը, որ անտառապահը  գարնանը տեսել էր վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:

 

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 11

254px-Monsiau_-_Alexandre_et_Diogène

Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

Ք․ա  336-323թթ, գահ բարձրացավ Ալեքսանդր Մակեդոնացին, նա 334թ, 40 հազարանոց բանակով մուտք գործեց Փոքր Ասիա։Սկսվեց նրա նշանավոր Արևելյան արշավանքը։Այն տևեց մինչև Ք․ա 325թ․։Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ Ք․ա 331թ, Հյուսիսային Միջագետքում՝ Գավգամելա կոչվող վայրում։Ալեքսանդրը հպատակեցրեց Արևելքը՝ ընդհուպ մինչև Հնդկաստան։Ք․ա 325թ, արքան վերադարձավ Բաբելոն։

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները: 

Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Ք․ա 323թ- 33 տարեկան հասակում։

Ի վերջո Ալեքսանդրի տերությունը տրոհվեց։Առաջացան նոր հելլենիստական նոր պետություներ՝ Սելևկյան տերությունը, Եգիպտոսը, Մակեդոնիան, Պերգամոնը և այլն։

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 12

загружено (1)Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները։

Հռոմի պատմությունը սկզբնավորվել ու ծավալվել է Իտալիայում՝ Ապենինյան թերակղզում։ Իտալիայի ափերը երեք կողմից ողողում են Միջերկրական ծովի ջրերը։Ալպյան լեռները հյուսիսից բաժանում են երկիրը մնացած Եվրոպայից։

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմ քաղաք պետությունը հիմնվել է Ք,ա 753 թ․ Միջին Իտալիայում՝ Տիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա։ Համաձայն ավանդույթի՝ Հռոմի հիմնադիրը հերոս Հռոմուլոսն էր։Նա միավորել էր հարևան ցեղերը՝ տալով քաղաքին ու պետությանը իր անունը։

 

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 14

Carthaginianempire
Կարթագենական կայսրության անկումը(մանուշակագունով նշված են Վերջին Հռոմեական Կարթագեն Պրովինցիան. մնացած տարածքները այն կորցրել է Պունիկյան պատերազմների ժամանակ)

Հռոմեկան տերության կազմավորումը

Նկարագրել Կարթագենի աշխարհագրական դիրքը, այժմ որ պետությունն է այդ տարածքում գտնվում,ուսումնասիրել բնակչությունը հնում ինչով է զբաղվել, այժմ այդ պետության բնակչությունը ինչով է զբաղվում:

Կարթեգեն պետությունը Աֆրիկայի հյուսիսում էր։ Այն հիմնել էին փյունիկեցի վերաբնակիչները Ք․ա  9-րդ դարի վերջին։ Բնակչության հիմնական զբաղմունքը առևտուրն ու նավագնացությունն էր։Նրանք առևտրական հարաբերություններով իրար էին կապել Փյունիկիան, եգիպտոսը, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան։

Փաստերով հիմնավորել Հռոմի և Կարթագենի միջև պատերազմի պատճառները:

Ք․ա 3-րդ դարում Հռոմի և Կարթագենի միջև պայքար սկսվեց՝ Միջերկրական ծովի արևմտյան շրջաններին տիրելու համար։ Տեղի ունեցան պատերազմներ, որոնք կոչվում էին Պունիկյան։

Բնութագրել Հաննիբալին, Սկիպիոն Աֆրիկացուն:

Ներկայացնել պատերազմի սկիզբը, ընթացքը, ավարտը, ամփոփել 10 նախադասությամբ:

Հռոմեացիների համար առավել ծանրը Պունիկյան 2-րդ պատերազմն էր Ք․ա 218-201թթ,։ Կարթեգենցիներին առաջնորդում էր նշանավոր զորավար Հաննիբալը։Նա ծրագրել էր մտնել Իտալիա և վերջ տալ Հռոմին։

Հաննիբալի բանակը Ք․ա 218թ․ Իսպանիայից ցամաքային  ճանապարհով մտավ Իտալիա։

Ք․ա 216թ, Կաննեի ճակատամարտում հռոմեացիները ծանր պարտություն կրեցին։

Կարթեգեն քաղաքից ոչ հեռու ք․ա 202թ․ տեղի ունեցավ վճռական ճակատամարտ։ Հռոմեացիները Սկիպիոն Աֆրիկացու հրամանատարությամբ հաղթանակ տարան։

 Ներկայացնել Հռոմի վարած քաղաքականությունը իրենից կախյալ պետությունների հանդեպ, այդ պետությունների աստիճանակարգությունը:

Հռոմը նախ իր գերակայությունը հաստատեց Հունաստանում ք․ա 196թ։

Հռոմը հաջորդ հարվածը ուղղեց Սելևկյան տերության դեմ։

Հռոմը սկսեց օժանդակել Եգիպտոսին՝ ընդդեմ Սևլիկյան տերության ։

Այսպիսով՝ Ք,ա 2-րդ դարի կեսերին Միջերկրական ծովի ավազանի մեծագույն մասի նկատմամբ հաստատվեց Հռոմի գերիշխանությունը։

 

 

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 15

depositphotos_71207181-stock-photo-statue-marco-aurelio-in-rome

Հանրապետական կարգի ճգնաժամը

Զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները և զորացրվելուց հետո հեռանում Հռոմ։

Ավագանին մեծ օգուտներ քաղեց արտաքին նվաճումներից։

Ժողովրդի կամքն արտահայտող աշխարհաժողովը կորցրեց իր ազդեցությունը։Աճեց առանձին գործիչների ձգտումը՝ պետությունը ծառայեցնելու իրենց անձնական շահերին։Ք,ա 2-րդ դարի վերձին բանակն սկսեց պարտություններ կրել։

Անցում պրինցիպատին

Հռոմի ազդեցիկ գործիչներից էին Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը։

Պոմպեոսը համոզվելով, որ չի կարող հասնել վացարձակ իշխանության՝ Ք,ա 60թ համաձայնության եկավ Կեսարի և Կրասոսի հետ։ Ստեղծվեց առաջին եռապետությունը։

Ք․ա 27-Ք․հ 14թթ Հռոմեական տերությունում հաստատվեց Օկտավիանոսի մենիշխանությունը։Նա Ներկայանում էր իբրև Հռոմի հասարակ քաղաքացի, ով մնացածներից տարբերվում թր միայն հեղինակությամբ ։ Նրան շնորհվեց Օգոստոս պատվանունը։

Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը միապետություն էր՝ հանրապետության քողի տակ։ Այն Անվանում են աև պրինցիպատ, այսինքն ՝ առաջին քաղաքացու կառավարում։

Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը

Միապետության ամրապնդումն ընթանում էր վայրիվերումներով։ Եղավ մի շրջան 96-180թթ,, երբ միապետները շեշտված հարգանքով էին վերաբերվում հանրապետական ավանդույթներին։ Այսպես կոչվաց ուկե դարում տերությունը ծաղկում էր։ անվտանգ էին երկրի սահմանները։

Ոսկե դարից հետո տերությունում ուժեղացան հակասությունները։ Խախտվեց ներքին հավասարակշռությունը։ Դրանից օգտվելով ՝ հարևան բարբարոս ժողովուրդները սկսեցին ավերել նրա տարածքները։

 

 

 

Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 9

deti-Drevney-Gretsii

Ներկայացնել Օլիմպիական խաղերի պատմությունը

Խաղերն  անցկացվում էին Օլիմպիա ավանում, որտեղ Զևսսի և նրա կնոջ՝ Հերա դիցուհու տաճարներն էին։ Կառուցվել էր նաև գիմնազիոն՝ մարզումների և ստադիոն՝ մրցումների համար։ Դասական շրջանում խաղերը տևում էին 5 օր։

Առաջին օրը կատարվում էր սրբազան ծիսակատարություն։

Հաջորդ երեք օրերին մարզիկները մրցում էին։

Վերջին հինգերորդ օրը հրապարակվում էին հաղթողների անունները։

Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան,առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 8

ոՀունաստանը Ք․ա․ 5-րդ դարում

Հույն-պարսկական պատերազմները

Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։

Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։

Ք․ ա 6-րդ դարի վերջին Պարսիկների տիրապետության տակ էին փոքր Ասիայի առափնյա հունական պոլիսները։ Պարսիկները ուզում էին գրավել Էգեան ծովի կղզիները և Բալկանյան Հունաստանը։ Քրիստոսից առաջ  490թ․ Մարաթոնի դաշտում հույները Միլթիադեսի գլխավորությամբ հաղթեցին Աքենեմյան բանակին։Ք․ա 480-479թթ պարսիների գլխավոր արշավանքն էր Քսեռեքսես արքայի գլխավորությամբ 100 հազարանոց բանակով։ Թեռմոպիլյան կիրճում Սպարտայի արքա Լիոնիդասը իր 300 մարտիկների հետ հերոսաբար զոհվեց անհավասար մարտում։ Պարսիկները ներխուժեցին Ատտիկա, որտեղից բնակիչները տեղափոխվել էին Սալամի կղզի։

Սալամինի ծոցում Աթենական նավատորմը հաղթանակ տարավ։ Քսեռեքսեսը  թողեց բանակը և վերադարձավ։

Ք․ա 449թ, կնքվեց հաշտության պայմանագիր, պարսիկները հրաժարվում էին նվաճողական ծրագրերից։ Այսպիսով հույն-պարսկական պատերազմները ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով։

Նկարագրել, գնահատել Պերիկլեսի գործունեությունը:

Ք․ա 444-429թթ, 15 տարի անընդմեջ Աթենքի առաջին Ստրատեգիոս ընտրվեց ականավոր պետական գործիչ Պերիկլեսը։ Նա խորացրեց ժողովրդավարությունը և բարենորոգումները։

Քաղաքացի ճանաչվեց 50,000 չափահաս տղամարդ, որունց ծնողները աթենաի էին։ 350․000 մարդ երկիրի ազատ բնակչությունը ՝ կանայք , երեխաներ և օտարերկրացիները քաղաքացի չէին համարվում։

Բնակչության 20 տոկոսը օտարերկրացի իրավազուրկ ստրուկներ էին։

Պերիկլեսը օրենքով սահմանեց քաղաքացիների հավասարությունը։ Բոլորը օրենքի առաջ հավասար էին։ Անկախ ունեցվածքից պետական պաշտոնյան աշխատավարձ էր ստանում։

Պերիկլեսյան կառավարման տարիները համարվում են պոլիսային ժողովրդավարության ծաղկման ժամանակաշրջան։

Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 7

greek-phalanxՀին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Սպարտան Բալկանյան  Հունստանի հարավում էր՝ Լակոնիայում։ Այսինքն Բալկանայան թերակղզու հարավային մասում։

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :

Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ Սպարտիատներից և Հելոտներց։ Սպարտիատները երկրամասը գրավված նախկին Դորիացիներն էին։ Նրանք զինվորներ էին, զբաղվում էին մարմնակրթությամ։ Սպարտանցու յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող Հելիոտներով։ Հելիոտները նվաճված և ստրկացված Աքայացիներն էին, զուրկ տարրական իրավունքներից։

Պատմել սպարտայի կառավարման համակարգի մասին:

Սպարտայում համատեղ կառավարում էր երկու արքա։ Արքաների իշխանությունը ժառանգական էր։ Կար  նաև ծերակույտը, որը կազմված էր 28 անդամից, նրանք ընտրվում էին ցմահ, նշանավոր տոհմերից։Արքաների հետ ծերակույտը կազմում էր պետական կառավարման գերագույն մարմինը։ Կառավարման մարմիններց էր աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները։ Աշխարհաժողովը հրավիրվում էր ամիսը մեկ անգամ։ պետության հզորության իրական հիմքը բանակն էր։

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Պետության հզորության իրական հիմքը բանակն էր։

Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում։ Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի զարգացած պոլիսներ Կորնթոսը և Մեգարան։ Ք․ ա 6-րդ դարում  ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը։